ԱՄՆ-ն Վրաստան է տարել զրահափոխադրիչներ և հրետանի՝ Noble Partner վարժանքների համար![]() 4 սեպտեմբերի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին մեկնարկող ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների ամենամյա Noble Partner զորավարժությանը մասնակցելու համար ԱՄՆ-ից Վրաստան է բերվել զինտեխնիկա։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։ Մասնավորապես՝ նավով բերվել են Striker և Hummer զրահափոխադրիչներ, նյութատեխնիկական ապահովության մեքենաներ և հրետանային միջոցներ։ Զորավարժությունն անցկացվում է 2015-ից։ Նախորդ տարիներին ԱՄՆ Ազգային գվարդիան վարժանքների համար Վրաստան է տարել ամերիկյան տանկեր, մարտական մեքենաներ և այլ ծանր տեխնիկա։ Noble Partner-2020-ին մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։ Կարդացեք նաև՝ «ՀՀ-ն համավարակի պատճառով չի մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ և գործընկեր երկրների զորավարժությանը» ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |