Իրանում սահմանվածից 10 անգամ ավելի հարստացված ուրան են գտել

Իրանում սահմանվածից 10 անգամ ավելի հարստացված ուրան են գտել

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այցելել է Իրանի վիճելի կառույցներից մեկը և արձանագրել, որ հարստացված ուրանի պահուստները գերազանցում են նախատեսված ծավալները։

Զեկույցի համաձայն՝ հարստացված ուրանի ծավալները 534 կգ աճել են և հասել 2105․4 կգ-ի, ինչը գերազանցում է 2015-ին միջուկային համաձայնագրով պայմանավորված ծավալները 10 անգամ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երկրորդ անգամ հսկիչներն Իրանում մեկ այլ կառույց կայցելեն սեպտեմբերին։

2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Պայմանագրով սահմանափակվում էր Իրանում արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացման գործընթացը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---