Վաշինգտոնի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության հարցում անփոփոխ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության հարցում անփոփոխ է: Այդ մասին ամենամյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռոբերտ Վուդը: ԱՄՆ-ի նոր վարչակազմը կշարունակի աշխատել Կիեւի ու Թբիլիսիի հետ` ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ: Մենք կշարունակենք համագործակցել ՆԱՏՕ-Վրաստան եւ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովների շրջանակներում: Ոչինչ չի փոխվել»,-հայտարարել է Վուդը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ չի ցանկանում առաջ անցնել իրադարձություներից եւ չի կարող հստակ ասել, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները հետագա փուլերում: «Վարչակազմը նաեւ կհամագործակցի Դաշինքի մյուս անդամների հետ Ուկրաինայի ու Վրաստանի հետ նրա հարաբերությունների ամրապնդման նպատակով»,-ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---