ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, միջազգային կառույցները դատապարտում են Ադրբեջանում հերթական ընդդիմադիրի ազատազրկումը![]() 5 սեպտեմբերի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ԱՄՆ պետդեպարտամենտը, մարդու իրավունքների ազատությամբ զբաղվող Freedom House և Human Rights Watch կազմակերպությունները, Եվրոկոմիսարը և Amnesty International-ը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները դատապարտում են ադրբեջանցի քաղգործչի բանտարկումը։ Այս կառույցները պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալված Թոֆիգ Յագուբլուին, ապահովել արդար դատավարություն և վերականգնել սահմանադրական կարգը։ 59-ամյա Թոֆիգ Յագուբլում «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամ է և Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի և ակտիվիստների կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչ։ Հաճախ է քննադատել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը։ Նախկինում մի քանի անգամ ձերբակալվել է, դատապարտվել ազատազրկման տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ցույցերի մասնակցելու համար։ Այս անգամ նա կազատազրկվի 4 տարով։ Այս անգամ նա մեղաադրվում է ճանապարհատրանսպորտային պատահարի և վիճաբանության համար։ Յագուբլին իրեն համարում է սադրանքի զոհ։ Որոշ միջազգային կազմակերպություններ համարում են, որ մեղադրանքները շինծու են, մյուսները կարծում են, որ արդարացի դատավարություն չի կայացել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |