Թուրքիայի բանտում հացադուլից փաստաբան է մահացել․ Երկրորդին ազատել են, որ սովամահ չլինի

Թուրքիայի բանտում հացադուլից փաստաբան է մահացել․ Երկրորդին ազատել են, որ սովամահ չլինի

PanARMENIAN.Net - Թուրքիայի Գերագույն դատարանը 213 օրվա հացադուլից հետո բանտից ազատ է արձակել 32-ամյա փաստաբան Այթաջ Ունսալին: Դատավորները նույնպես հացադուլ հայտարարարծ նրա գործընկերոջ մահվանից հետո որոշել են, որ բանտում մնալը վտանգում է նրա կյանքը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Նա ծանր վիճակում գտնվում է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Նրա կգործընկերը՝ 42-ամյա Էբրու Տիմտիկը մահացել է կալանքում, օգոստոսի 29-ին: Նա սովամահ է եղել 238 օրվա հացադուլից հետո՝ նիհարելով 30 կգ-ով:

Նրանք հայտարարել էին, որ այդպիսով արդար դատաքննություն են փնտրում իրենց և 16 այլ փաստաբանի համար, որոնք ձերբակալվել էին 2019-ին՝ մեղադրվելով երկրում արգելված «Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատ» մարքսիստական կազմակերպության հետ կապ ունենալու համար։

Նրանք հայտարարել են, որ կապ չունեն կազմակերպության իրականացրած ահաբեկչության հետ: Տիմտիկն ազատազրկված էր 13․5 տարով, Ունսալը ՝ 10․5 տարով:

Amnesty International միջազգային իրավապաշտպանական ընկերությունը նրանց դատավճիռն անվանել էր արդարադատության պարոդիա՝ մոտիվացված քաղաքական դրդապատճառներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---