Բելառուսի Համակարգող խորհրդի անդամի գտնվելու վայրը հայտնի չէ

Բելառուսի Համակարգող խորհրդի անդամի գտնվելու վայրը հայտնի չէ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ի առավոտյան Բելառուսի Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային Մինսկի կենտրոնում նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

ՆԳՆ-ն, ՔԿ-ն և Պետհսկողության կոմիտեն հայտարարել են, որ Կոլեսնիկովային բերման չեն ենթարկել։

Սեպտեմբերի 7-ի առավոտից նաև չի հաջողվում կապ հաստատել Համակարգող խորհրդի մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի և գործադիր քարտուղար Իվան Կրավցովի հետ, գրում է Meduza-ն։

Բելառուսում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհուրդը ստեղծվել էր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ, որը քվեարկությունից հետո ստիպված լքել էր երկիրը։

Բելառուսի իշխանությունները քրեական գործ են հարուցել ՀԽ ստեղծման գծով։ Խորհրդի նախագահության գրեթե բոլոր անդամները հետապնդման են ենթարկվել։ Մի քանի անդամների դեմ տարբեր քրգործեր են հարուցվել, որոշ անդամներ էլ ստիպված են եղել հեռանալ երկրից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---