Ադրբեջանում ապամոնտաժում են Ալիևներին քննադատողի 5 հարկանի տունը![]() 7 սեպտեմբերի 2020 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ապամոնտաժում են ընդդիմադիր հայացքներ ունեցող Գուրբան Մամեդովին պատկանող հինգ հարկանի տունը, որը, ըստ իշխանամետ մամուլի, կաշառք է ստացել երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։ Ապամոնտաժումն արձանագրել են ադրբեջանական ընդդիմադիր Turan գործակալության լրագրողները, որոնց ոստիկանությունը բերման է ենթարկել արգելված վայրում նկարահանումներ անելու համար։ Ոստիկանությունը չի բացատրում՝ ինչու են այդ վայրում նկարահանումներն արգելված։ Ըստ աղբյուրի՝ իշխանամետ լրատվամիջոցները գրում են, թե Մամեդովը մեղադրվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևից և նախկին վարչապետ Ալի Հասանովից՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու նպատակով գումար ստանալու համար։ Այդ պատճառով էլ որոշել են որպես կաշառք ստացած տունը քանդել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |