Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վարչությունում 2 թափուր տեղի նոր մրցույթ կանցկացվի

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վարչությունում 2 թափուր տեղի նոր մրցույթ կանցկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2 թափուր հաստիք կա։ Բաց մրցույթ կհայտարարվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։ Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ։

Մրցույթն անցկացվելու է հոկտեմբերի 14-ին: Դրան մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին։

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը տեղի են ունեցել գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։

Ներկայացրած 25 դիմորդից որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել 7-ը, որոնք Արդարադատության ակադեմիայում անցել են համապատասխան ուսումնառություն:

Դրա ավարտից հետո Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է 5 դատախազ: 2 տեղ թափուր է մնացել։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ ունեցող անձը: Բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն փաստաթղթերը Գլխավոր դատախազություն։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության կայքում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---