Սաակաշվիլին խոստանում է 2 տարում «հանել Վրաստանը ճահճից»![]() 8 սեպտեմբերի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վարչապետ նշանակվելու դեպքում 2 տարի մնալ պաշտոնում և «դուրս բերել երկիրը ճահճից»։ Այդ մասին «Միասնական ազգային շարժման» և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմության միավորման վարչապետի թեկնածուն ասել է «Մթավարի» հեռուստաալիքի եթերում։ «Ես ամբողջ ժամկետով չեմ պաշտոնավարի, առավելագույնը 2 տարի, և այդ ժամանակը բավարար կլինի երկիրը ճահճից հանելու համար»,-ասել է Սաակաշվիլին, գրում է Sputnik Georgia-ն։ Նա, սակայն, վերադարձի կոնկրետ ժամկետ չի նշել։ «Շատ կարևոր է, որ ամեն ինչ խաղաղ լինի։ Ժամանակին ես խաղաղ ճանապարհով փոխանցեցի իշխանությունը և չեմ պատրաստվում անկարգությունների միջոցով իշխանության գալ։ Բայց բոլորս համակարծիք ենք, որ Վրաստանը փրկել է պետք»,- ասել է նա։ «Գիտեմ, որ մեր ժամանակ էլ շատ խնդիրներ են եղել։ Շատ հարցերում մենք չափից շատ կոշտ էինք, երբեմն՝ անարդար, սակայն հետո այդ միտումը շարունակվեց ու սաստկացավ»,- ասել է նա։ Ըստ Սաակաշվիլու՝ եթե վարչապետ դառնա, առաջին քայլերն անելու է արդարադատության և իրավապահ մարմիններում։ Նա կողմ է, որ Վրաստանի Գերագույն դատարան դատավորներ հրավիրվեն Ֆրանսիայից, Գերմանիայից, այլ երկրներից՝ մշտական աշխատանքի, իսկ դատավորների մի մասին քաղաքացիներն ընտրեն։ Սաակաշվիլին Վրաստանում պաշտոնապես համարվում է հանցագործ և դատապարտված է 6 տարվա ազատազրկման տարբեր քրեական հանցագործությունների համար։ Վրաստան ժամանելու դեպքում նա անմիջապես կկալանավորվի, եթե մինչ այդ նրան ներում չշնորհի Վրաստանի նախագահը։ Այժմ Սաակաշվիլին բնակվում է Ուկրաինայում, ունի Ոկրաինայի քաղաքացիություն և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ նա տեսաուղերձում հայտարարել էր, որ որոշել է հայրենիք վերադառնալ։ Նա ասել է, որ վերջին 7 տարում շատ բանի միջով է անցել և բավարար փորձ ու գիտելիք է կուտակել «իր երկրին ծառայելու և սխալներ թույլ չտալու» համար։ Նա նաև խոստովանել է, որ նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, եղել են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |