Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացվելու նոր չափանիշներ կան

Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացվելու նոր չափանիշներ կան

PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է նոր չափանիշներ, որոնց պետք է համապատասխանել Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացվելու համար:

TJournal-ի փոխանցմամբ՝ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականից։ Բոլոր մյուս անվանակարգերի չափանիշները կմնան նույնը:

Ֆիլմի հիմնական թեման պետք է լինի ռասայական, գենդերային և սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների մասին։

Լավագույն կինոնկարի հավակնորդը պետք է համապատասխանի սահմանված 4 ստանդարտից առնվազն երկուսին։

Gլխավոր կամ երկրորդ պլանի առաջատար դերերից մեկը պետք է խաղա առնվազն մեկ ասիացի, աֆրոամերիկացի, լատինաամերիկացի, Մերձավոր Արևելքի բնակիչ կամ այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ։ Երկրորդ և հետին պլանի դերասանների առնվազն 30%-ը պետք է լինի կին, ռասայական, էթնիկ խմբի կամ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ, կամ էլ սահմանափակ կարողություններով մարդ։

Սահմանվում է նաև, որ կինոնկարի վրա աշխատող ղեկավար կազմում պետք է առնվազն 2 հոգին լինեն վերոնշյալ համայնքների ներկայացուցիչ։ Նմանատիպ չափորոշիչներ են սահմանված նաև տեխնիկական անձնակազմի և նկարահանող անձնակազմի 30%-ի համար։ Սահմանափակումներից չեն խուսափել նաև ստաժորները և մարկետինգով զբաղվող թիմերը։

Կինոակադեմիան պարզաբանում է, որ նման ստանդարտները մշակվել են՝ մարդկանց բազմազանությունը հավասարապես ապահովելու և կինոդիտողների միջև եղած տարբերություններն արտացոլելու նպատակով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---