7․8 մլրդ մարդու Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափով ապահովելու համար պետք կգա 8000 ինքնաթիռ![]() 10 սեպտեմբերի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 7.8 միլիարդ մարդու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափով ապահովելու համար կպահանջվի 8000 հատ Boeing 747 բեռնատար ինքնաթիռ։ Այս մասին, CNN փոխանցմամբ, հայտարարել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ նշելով, որ լոգիստիկայի հետ կապված հարցերի պլանավորումն անհրաժեշտ է սկսել արդեն հիմա։ Լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը գուցե բավարար չլինի, յուրաքանչյուր մարդու պետք կլինի երկու դեղաչափ ներարկել։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր դե Ժունիակի խոսքով՝ Covid-19 պատվաստանյութերի անվտանգ առաքումը կդառնա դարի առաքելությունը ոլորտի համար։ Նա հորդորել է կառավարություններին ՝ նախաձեռնող դառնալ լոգիստիկ շղթայում գործակցության հարցում։ Սեպտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 27․8 մլն, առողջացածներինը՝ 18․7 մլն-ից։ Մահացել է 904,000-ից ավելի մարդ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |