ՌԴ-ում գտնվող օտարերկրացիներին գուցե պարտավորեցնեն մատնահետք հանձնել

ՌԴ-ում գտնվող օտարերկրացիներին գուցե պարտավորեցնեն մատնահետք հանձնել

PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը մտադիր է 30 օրից ավելի երկրում գտնվող օտարերկրացիներին պարտավորեցնել մատնահետքեր հանձնել ու ID քարտեր ստանալ թղթե միգրացիոն քարտերի փոխարեն։ ID-ում կներռավեն անձնական տվյալներն ու աշխատանքի պատենտները։

Առաջարկը մշակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով և ներառվելու է Ռուսաստանում օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին օրենքի նոր խմբագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Փաստաթղթի հայեցակարգը ներկայացվել է Հանրային խորհրդում։ ՆԳՆ-ն մտադիր է հնարավորություն տալ ներգաղթյալներին հընթացս փոխել ՌԴ մուտք գործելու նպատակը՝ առանց երկրից մեկնելու։

Ըստ գործող կարգի՝ մուտքի նպատակը կարելի է նշել միայն սահմանը հատելիս։

ՆԳՆ-ն նաև նոր տիպի ID-ներ կսահմանի, որոնք ստանալու համար օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեց, մատնահետքեր հանձնեն և լուսանկարվեն։

Էլեկտրոնային ID քարտերը թույլ կտան խուսափել կեղծումներից և դրանք ստուգելու համար ժամանակի վատնումից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---