Չինաստանի բանակը ԱԹՍ-ներ է օգտագործում զինամթերքի և պարենի առաքման համար

Չինաստանի բանակը ԱԹՍ-ներ է օգտագործում զինամթերքի և պարենի առաքման համար

PanARMENIAN.Net - Jane’s մասնագիտացված հարթակը նշում է, որ աշխարհի որոշ բանակներ ուսումնասիրում են տարբեր տեսակի ռոբոտների կիրառման հնարավորությունները՝ որպես առաքման միջոց։ Ակնկալվում է, որ նման պրակտիկան թիկունքային ապահովությունը կդարձնի ավելի անվտանգ, ավելի արագ և պակաս մարդակենտրոն:

Հայտնի չէ, թե ինչ անօդաչուներ է օգտագործում չինական բանակը, սակայն նշվում է, որ դրանք արդեն փորձարկվել են զորավարժությունների ժամանակ։

Սարքերը թռչել են ծովի մակարդակից 4500 մետր բարձրության վրա, առաքման վայր հասնելիս վայրէջք չեն արել, բեռը գցել են հատուկ վայրերում և հեռացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---