AstraZeneca վերսկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները![]() 14 սեպտեմբերի 2020 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում վերսկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները, հայտարարել է շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերությունը, փոխանցում է Meduza-ն։ AstraZeneca-ից նշել են, որ փորձարկումները վերսկսել են, երբ պատկան մարմիններն ուսումասիրել են պատվաստանյութի անվտանգությունը։ AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարումները դադարեցվել էին, երբ սեպտեմբերի 6-ին պատվաստվածներից մեկի մոտ ողնուղեղի խնդիր էր առաջացել։ Ընկերությունը չէր բացառել, որ պատճառը կարող է պատվաստանյութը լինել։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28․9 մլնի։ Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի վրա աշխատում են նաև Moderna, Pfizer/BioNTech ընկերությունները, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V-ն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |