Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում

Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան, նա Սոչիում հանդիպելու է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին։

Կրեմլից փոխանցում են, որ երկրների առաջնորդները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հարցերն ու հեռանկարները։ Հատկապես ուշադրության են արժանանալու համատեղ խոշոր նախագծերը՝ առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում։

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնում է վերընտրվել 2020-ի օգոստոսի 9-ին։ Ընտրություններից հետո այդ երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են, ընդդիմությունն ու քաղաքացիները չեն ընդունում նախագահական ընտրության արդյունքները։ Ցույցերը պարբերաբար ցրվում են բիրտ ուժով, քաղաքացիների ու ուժայինների միջև բախումներ են լինում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---