Գերմանիայի նախկին գաղութները փոխհատուցում են պահանջում

Գերմանիայի նախկին գաղութները փոխհատուցում են պահանջում

PanARMENIAN.Net - ХХ դարի սկզբին կայսերական Գերմանիան ագրեսիվ գաղութատիրական քաղաքականություն էր վարում Աֆրիկայում, իսկ հիմա նախկին գաղութները պահանջում են հատուցել իրենց վնասները։

Նրանք նաև ներողություն են պահանջում գերմանացիների կատարած հանցագործությունների համար, գրում է Deutsche Welle-ն։

Նամիբիան բանակցում է Գերմանիայի կառավարության հետ հերերո և նամա ցեղերի ցեղասպանության դիմաց փոխհատուցման վճարման շուրջ։ Փոխհատուցում է պահանջում նաև Տանզանիան, որը մեղադրում է Գերմանիային Մաջի-մաջի ապստամբությունը ճնշելու մեջ։ Վերջերս նմանատիպ պահանջ է ներկայացրել նաև Բուրունդին՝ գերմանական և բելգիական գաղութարար իշխանությունների «ագրեսիայի» համար։

«Դաշնային կառավարությունը, կարծես, զարմացած է այս պահանջներով, թեև վաղուց արդեն պարզ էր, որ այս թեման չի կարելի լոռւթյան մատնել»,- ասել է Համբուրգի համալսարանի Աֆրիկայի պատմության պրոֆեսոր Յուրգեն Ցիմերերը։

1885-1919թթ․ Գերմանիան մեծությամբ երրորդ եվրոպական գաղութարար տերությունն էր Աֆրիկայում՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Գերմանական կայսրությունը գաղութներ ուներ գերմանական հարավ-արևմտյան Աֆրիկայում՝ ներկայիս Նամիբիա, գերմանական Արևելյան Աֆրիկայում՝ ներկայիս Բուրունդի, Ռուանդա և Տանզանիա, առանց Զանզիբար կղզու։ Գերմանիային էին պատկանում նաև այսօրվա Տոգոյի, Գանայի և Կամերունի հողերը։ Առաջին աշխարհամարտում Գերմանիայի պարտութունից հետո, գերմանական գաղութները բաժանվեցին դաշնակիցների միջև, ըստ Վերսալի խաղաղ պայմանագրի։

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---