Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը՝ Բուսանի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը՝ Բուսանի կինոփառատոնի մրցութային ծրագրում

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կմասնակցի Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրին:

Կինոփառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 21-30-ը, տեղեկացնում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։

«Չնչիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2019-ին։ Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմում նկարահանվել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը, Արթուր Պապիկյանը։ Սցենարի հեղինակներն են՝ Մարիամ Ասրյանը, Արամ Շահբազյանը, Արա Մնացականյանը, Հարություն Կբեյանը, բեմադրող օպերատորն է Հայկ Կիրակոսյանը, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Կոմպոզիտորներն են Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաբայանը։

Համարտադրողներ` «Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման, (Գերմանիա), «Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ), Արտադրող` «Արմնա Փրոդաքշն», պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)։

Բուսանի փառատոնը կինոաշխարհում հայտնի է իր գեղագիտական բարձր չափանիշներով ու նրբաճաշակ ծրագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 192 կինոնկար 68 երկրից:

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը