Գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնող պատրաստուկ են հայտնաբերել![]() 15 սեպտեմբերի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսը չեզոքացնող պրեպարատ (պատրաստուկ) են հայտնաբերել, որի հիմքում Ab8 հակամարմինների մասնիկներն են։ Հոդվածն այդ մասին հրապարակվել է The Cell հանդեսում։ Դրանում նկարագրված է Ab8 պրեպարատի կիրառման էքսպերիմենտը կորոնավիրուսից մկների և գերմանամկների բուժման համար։ Գիտնականները նշում են, որ պատրաստուկն արդյունավետ պայքարել է վարակի դեմ նույնիսկ շատ փոքր դեղաչափի ներարկման պարագայում, գրում է «Վեդոմոստին»։ Պրեպարատի ներարկումը գերմանամկներին թույլ է տվել նվազեցնել կենդանու թոքերի վիրուսային ծանրաբեռնվածությունն ու թեթևացնել թոքաբորբը։ Ab8 մոլեկուլյար քաշը 2 անգամ պակաս է ամբողջական IgG1 իմունոգլոբուլինից՝ դա վկայում է Ab8-ի արդյունավետության մասին կորոնավիրուսը բուժելու գործում։ Էքսպերիմենտի ընթացքում ապացուցվել է, որ փոքր չափն ավելացնում է պրեպարատի անցողունակությունը ու ներթափանցումը թոքեր և արյան մեջ։ Գիտնականները նշել են, որ պրեպարատն արդյունավետ է, եթե այն ներարկվում է վարակման սկզբնական փուլում, քանի որ Ab8-ն թույլ չի տալիս կորոնավիրուսին նոր բջիջներ վարակել։ Պրեպարատի ներարկումը հիվանդության պիկի ժամանակ և դրանից հետո կարող է ոչ այնքան արդյունավետ լինել։ ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |