Չինաստանը հայտարարել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջիկա զանգվածային արտադրության մասին![]() 15 սեպտեմբերի 2020 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավրուսի դեմ մշակված պատվաստանյութերից մեկը կարող է հասանելի դառնալ բնակչությանն արդեն նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի անվտանգության գծով փորձագետ Ու Գույչժենը։ «Մոտավորապես նոյեմբերին կամ դեկտեմբերին շարքային մարդիկ կկարողանան պատվաստվել Covid-19-ի դեմ, քանի որ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը շատ հաջող է ընթանում»,-ասել է Գույչժենը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ասել է, որ անձամբ է փորձարկել պատվաստանյութն իր վրա և որևէ կողմնակի ազդեցություն չի նկատել։ Փորձագետը, սակայն, չի նշել, թե հատկապես որ պատվաստանյութի մասին է խոսքը։ Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ երկրում 9 պատվաստանյութ է մշակվում կորոնավիրուսի դեմ, որոնք կլինիկական փորձարկումներ են անցնում, որից 4-ը վերջին փուլում են։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |