Մոսկվայի մերձակայքում սպանվել են հայաստանցի մայր ու որդի

PanARMENIAN.Net - Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում չորեքշաբթի երեկոյան դանակի բազմաթիվ հարվածների արդյունքում զոհվել են հայաստանցի մայր ու որդի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Մարզի իրավապահ մարմիններում եղած աղբյուրի խոսքերով, Սաֆոնովո գյուղում 16:00-ին շտապ օգնությանը հիվանդանոց է տեղափոխել 50-ամյա ոչ մի տեղ չաշխատող տեղաբնակ կնոջն ու նրա 12-ամյա որդուն, որը միջնակարգ դպրոցի աշակերտ է: Երկուսն էլ հիվանդանոցում մահացել են դանակով հասցված բազմաթիվ վերքերից:



Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել, ընթանում է դատավարություն: Թե ինչ հանգամանքներում են հայտնաբերվել տուժածները, չի հաղորդվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---