South Park-ը պանդեմիայի մասին հատուկ էպիզոդ կթողարկի![]() 16 սեպտեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Comedy Central-ը հրապարակել է կորոնավիրուսի համաճարակին նվիրված South Park-ի հատուկ էպիզոդի 30-վայրկյանանոց թիզերը։ Այն պատմում է Կոլորադոյի բնակիչների և կորոնավիրուսի նետած մարտահրավերների մասին։ Բազմասերիանոց մուլտֆիլմի ոչ մի էպիզոդ (բացառությամբ՝ մեկ լիամետրաժ ֆիլմի) երբևէ կես ժամից երկար չի եղել շոուի 23 տարվա պատմության մեջ։ Պանդեմիային նվիրված էպիզոդը լինելու է 1 ժամ տևողությամբ։ Նշվում է, որ երեխաները երջանիկ վերադառնում են դպրոց, բայց ոչինչ առաջվանը չէ։ Այն ցուցադրվելու է սեպտեմբերի 30-ին։ South Park-ը ամերիկյան երգիծական մուլտսերիալ է՝ ստեղծված Թրեյ Փարքերի և Մեթ Սթոունի կողմից։ Այն երկրորդն է իր երկարությամբ ամերիկյան ամենաերկար անիմացիոն մուլտսերիալներից։ Մուլտֆիլմը պատմում է Կոլորադոյում ապրող չորս տղայի և նրանց ընկերների արկածների մասին։ Այն ծաղրում է նաև համաշխարհային իրադարձությունները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |