Գերմանական բանակը հրաժարվում է լեգենդար H&K ինքնաձիգերից![]() 17 սեպտեմբերի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում զինված ուժերի համար ինքնաձիգեր մատակարարելու նպատակով հայտարարված տենդերում առաջին անգամ հաղթել է C.G. Haenel ընկերությունը՝ իր հետևում թողնելով լեգենդար Heckler & Koch-ին, որը Բունդեսվերին հրազեն է մատակարարում 1959 թվականից։ C.G Haenel ընկերությունը հիմնադրել է Կարլ Հենելը 1890-ին։ 1920 թվականին գործակցել է հայտնի ինժեներ Հուգո Շմայսերի հետ։ Deutsche Welle-ն գրում է, որ տենդերը հայտարարված էր 240 մլն եվրո արժողությամբ 120,000 ինքնաձիգի և բաղկացուցիչ մասերի համար։ Ըստ ԶԼՄ-ների՝ Haenel-ի 5.56×45մմ տրամաչափի MK556 ինքնաձիգը փորձարկումների ժամանակի իրեն ավելի լավ է դրսևորել և ավելի էժան է, քան Heckler & Koch ընկերության արդիականացված G36 ինքնաձիգը։ 2012 թվականին գերմանական մամուլը գրում էր, որ G36-ի դիպուկությունը բարձր ջերմաստիճանի և ինտենսիվ մարտի ժամանակ տուժում է։ Արտադրողը հերքել էր այս տեղեկությունը, սակայն ստուգումներից հետո Գերմանիայի ՊՆ-ն 2015-ին որոշել էր փոխարինել դրանք։ Դրանից հետո ընկերությունը արդիականացրել էր իր ինքնաձիգը, սակայն պարտվել է տենդերում, այժմ քննարկում է տենդերի արդյունքների վիճարկման տարբերակը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |