Covid-19-ով չվարակված մարդկանց մոտ իմունային արձագանք է հայտնաբերվել19 սեպտեմբերի 2020 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Գիտնականները նոր կորոնավիրուսի իմունային արձագանք են հայտնաբերել այն մարդկանց մոտ, որոնք երբևէ շփում չեն ունեցել կորոնավիրուսի՝ համաճարակ առաջացրած այս տեսակի հետ։ British Medical Journal-ի փոխանցմամբ՝ կատարվել է 6 տարբեր ուսումնասիրություն։ Նշվում է, որ կորոնավիրուսի հետ չշփված մարդկանց 20-50%-ի մոտ իմունային արձագանք է գրանցվել։ Օրինակ՝ ուսումնասիրվել են 2015-2018 թվականներին Միացյալ Նահանգներում վերցված արյան նմուշները, դրանց 50%-ը ցույց է տվել կորոնավիրուսի նկատմամբ արձագանք: Նիդերլանդներից արյան նմուշների ուսումնասիրությունն արձագանք է ցույց տվել 10-ի 2-ի մոտ: Գերմանիայում իմունային արձագանքը հայտնաբերվել է 68-ից 23-ի մոտ: Թեև այս քանակով ուսումնասիրությունները բավարար չեն և իմունային արձագանքների մասին հստակ գնահատականներ չեն տալիս, դրանք բարդ է անտեսել։ Այն կարող է փոխել պատկերացումները համաճարակի տարածման տեմպերի մասին։ Այժմ անհրաժեշտ է բացահայտել իմունային պատասխանի ծագումը։ Հնարավոր վարկածներից մեկը մրսածություն առաջացնող կամ անհայտ, կենդանական ծագման կորոնավիրուսի այլ տեսակների հետ կոնտակտից առաջացած իմունիտետն է։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուս է հայտնաբերվել 30․5 մլն մարդ, առողջացել է 20․7 մլն, մահացել՝ ավելի քան 950,000 մարդ։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |