Համալիր սոցծառայություն ստեղծելու նախագիծն անցել է 1-ին ընթերցումը․ 135 հաստիք կկրճատվի22 սեպտեմբերի 2020 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 99 կողմ ձայներով առաջին ընթեցրմամբ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթը. դրանով նախատեսվում է ստեղծել Համալիր սոցիալական ծառայություն։ Գործադիրն առաջարկում է այդ համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցի՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցծառայություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը հայտնել է, որ Համալիր սոցիալական ծառայության ստեղծման ժամանակ գործող տարածքային ծառայությունների և նախարարության այդ հատվածի 1825-ից հաստիքից մնալու է 1690-ը, կրճատվելու է 135 հաստիք: Նախատեսվում է սոցիալական պաշտպանության բնագավառում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարութան քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդնումն է»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |