ՀՀ-ում կանցկացվի «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլերից մեկը![]() 23 սեպտեմբերի 2020 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ «Ալագյազ» զորավարժարանում կանցկացվի «Կովկաս 2020» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլերից մեկը։ Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում։ Դրան մասնակցելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Ռուսաստան էր մեկնել սեպտեմբերի 12-ին։ Զորավարժությանը ներգրավված է մոտ 80,000 զինծառայող, որոնցից ընդհանուր 1000-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմանից և Պակիստանից, մնացածը՝ Ռուսաստանից։ Իսկ Ադրբեջանը, Իրանը, Շրի Լանկան, Ինդոնեզիան, Տաջիկստանը և Ղազախստանը կներկայացնեն դիտորդներ։ «Կովկաս 2020»-ի նպատակներից է ստուգել Հարավային ռազմական շրջանի՝ ահաբեկչությանը հակազդելու պատրաստականությունը, ինչպես նաև մասնակից երկրների զորքերի՝ ազգային շահերը պաշտպանելու պատրաստականության աստիճանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |