ՀՀ-ում կանցկացվի «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլերից մեկը

ՀՀ-ում կանցկացվի «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլերից մեկը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ «Ալագյազ» զորավարժարանում կանցկացվի «Կովկաս 2020» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլերից մեկը։

Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում։ Դրան մասնակցելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Ռուսաստան էր մեկնել սեպտեմբերի 12-ին։

Զորավարժությանը ներգրավված է մոտ 80,000 զինծառայող, որոնցից ընդհանուր 1000-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմանից և Պակիստանից, մնացածը՝ Ռուսաստանից։ Իսկ Ադրբեջանը, Իրանը, Շրի Լանկան, Ինդոնեզիան, Տաջիկստանը և Ղազախստանը կներկայացնեն դիտորդներ։

«Կովկաս 2020»-ի նպատակներից է ստուգել Հարավային ռազմական շրջանի՝ ահաբեկչությանը հակազդելու պատրաստականությունը, ինչպես նաև մասնակից երկրների զորքերի՝ ազգային շահերը պաշտպանելու պատրաստականության աստիճանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---