ԵՄ-ն հրաժարվել է Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ ճանաչել

ԵՄ-ն հրաժարվել է Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ ճանաչել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հրաժարվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ ճանաչել։ Ինչպես ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, Լուկաշենկոյի երդմնակալությունը զուրկ է ժողովրդավարական լեգիտիմիությունից և նպաստում է ճգնաժամի խորացմանը երկրում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ-ն հաստատում է, որ օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները Բելառուսում ոչ ազատ էին, ոչ էլ արդար։ ԵՄ-ն չի ճանաչում դրանց արդյունքները, որոնք կեղծվել են»,- ասվում է փաստաթղթում։

Բրյուսելում կարծում են, որ Լուկաշենկոյի կողմից նախագահի պարտականությունների ստանձնումը հակասում է բնակչության մեծ մասի կամքին, որի վկայությունն են զանգվածային ցույցերը։

Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել, հրաժարվել բռնությունից և ազատել բոլոր կալանավորներին։

Ըստ ԿԸՀ-ի՝ Լուկաշենկոն ընտրությունների արդյունքում ստացել է քվեների 80.1%-ը՝ 6-րդ անգամ անընդմեջ դառնալով երկրի նախագահ։

Ընդդիմությունն ու ԵՄ-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ Բելառուսում բողոքի ցույցերն են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս։ Առաջին օրերին ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է օգտագործել, ռետինե փամփուշտներ, հետո՝ հրաժարվել ուժային մեթոդներից։ Սեպտեմբերի 23-ին բողոքի ցույցերը նոր թափ են ստացել՝ ցուցարարների դեմ կրկին ջրցան մեքենաներ և մահակներ են կիրառվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---