Հայ-ռուսական վարժանքներ․ Պայմանական թշնամու տարածք ներթափանցած դեսանտն առգրավել է փաստաթղթեր և գերի վերցրել24 սեպտեմբերի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՊՆ «Ալագյազ» զորավարժարանում հայ-ռուսական միացյալ ուժերն անցկացրել են «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը: Ընդհանուր խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ։ ՊՆ փոխանցմամբ՝ զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։ Սցենարով՝ հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռներից հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում: Հաղթահարելով ջրային պատնեշը՝ նրանք ներթափանցել են պայմանական ահաբեկչական բազա, առգրավել գաղտնի փաստաթղթեր և գերի վերցրել:
Տանկային անձնակազմերը մարտավարական հնարքներով ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Մարտական պայմաններում կիրառվել են նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Դ-30 հաուբից հրանոթներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Սանի» ականանետային համակարգեր։ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող և մոտ 300 զինտեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում։ Զորավարժությանը ներգրավված է մոտ 80,000 զինծառայող, որոնցից ընդհանուր 1000-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմանից և Պակիստանից, մնացածը՝ Ռուսաստանից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |