Ալեքսանդր Թադեւոսյանը պաշտոնապես դարձել է «Միկա» ՖԱ ֆուտբոլիստը

PanARMENIAN.Net - «Միկա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Միկա» ՖԱ մամլո ծառայությունը, տարվա սկզբից Թադեւոսյանը մասնակցել է թիմի հավաքներին Ծաղկաձորում (Հայաստան) եւ Անթալիայում (Թուրքիա): 28-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել «Փյունիկ» եւ «Արարատ» հայկական ակումբների կազմում, իսկ անցյալ տարի պաշտպանում էր «Վիտեբսկ» թիմի գույները:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---