Ալբերտ Ազարյան. «Իմ հաշվարկներով ես հիմա 40 տարեկան եմ»13 փետրվարի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Օրերս լրացավ լեգենդար հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի 80-ամյակը: Այդ նշանավոր տարեդարձի առթիվ Ա.Ազարյանը հանդիպում անցկացրեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կիսվեց իր հիշողություններով եւ պատմեց լեգենդար «Ազարյանի խաչի» պատմությունը:«Դա տեղի ունեցավ 1953թ. Խորհրդային միության առաջնությանը Լենինգրադում: Այն ժամանակ շատ մարմնամարզիկներ կատարում էին վարժություն օղակների վրա, իսկ դատավորները գնալով ավելի խիստ էին գնահատում մասնակիցներին: Դատավորները բառիս բուն իմաստով շրջապատում էին մարմնամարզիկին բոլոր կողմերից` պահանջելով առանձին շարժումների ավելի ճշգրիտ կատարում: Ես փոքր-ինչ բարկանում էի, որ դատավորներն այդպես մանրածնդիր էին: Եւ երբ հերթը հասավ ինձ, ես բռնեցի օղակները, ձգվեցի եւ խաչաձեւ դիրքով սկսեցի շրջվել յուրաքանչյուր դատավորին` կարծես նրանց ասելով. «Դե ի՞նչ, լա՞վ է»: Ճիշտ է, այն ժամանակ ինձ գնահատական չդրեցին: Բայց հաջորդ տարի ինջ հրավիրեցին աշխարհի առաջնությանը: Պարզվեց, որ վերլուծելով իմ նորամուծությունը, նրանք դա մինչ այդ չտեսած մի երեւույթ համարեցին: Հետգայում շատերն էին հարցնում, թե ինչպես դա ինձ հաջողվեց: Ես նրանց պատասխանում էի, որ դա այն բանի շնորհիվ է, որ պատանեկության տարիներին ես դարբին եմ եղել»,- պատմել է հայկական սպորտի վետերանը: Լեգենդար մարմնամարզիկը նաեւ նշել է, որ մինչ օրս չի տեսել մարզիկների, որոնք կարողանային կրկնել իր խաչը: «Ես շատ սպորտսմենների ելույթներին եմ հետեւել: Որոշ էլեմենտներ կատարում են օղակների վրա: Բայց «Ազարյանի խաչը» դեռեւս ոչ ոք ճշգրտությամբ չի կատարել: Ինչպես դուք նկատեցիք, ես շատ դանդաղ եմ անում թեքումները: Իսկ դա շատ դժվար է: Ես ասեցի, որ ինձ այդ գործում օգնեցին դարբնի ձեռքերը: Իսկ հիմա, եթե անգամ նման բան անում են, ապա շատ արագ, որովհետեւ ուժերը չեն հերիքում դիմանալու համար»,- ասել է Ազարյանը: Պատասխանելով այն հարցին, թե քանի տարեկան է իրեն զգում հայկական սպորտի լեգենդը, հոբելյարը կատակեց. «Ինձ մոտ հաշվարկի մի փոքր այլ համակարգ է: Ես միայն օրերն եմ հաշվում, իսկ գիշերները հաշիվ չեն: Այնպես որ իմհաշվարկով ես 40 տարեկան եմ»: Ազարյանը նաեւ հետաքրքիր պատմություն պատմեց իր կյանքից, որը պատահել էր իր հետ Չինաստանում, իսկ հետո շարունակություն էր ունեցել: «Ես հիշում եմ, որ Չինաստանում ինձ մի մարզիկի որպես «Չինական Ազարյան» ներկայացրեցին: Նրա ելույթից հետո ինձ խնդրեցին գնահատել նրա վարպետությունը: Ես հարգանքից ելնելով դրական գնահատական տվեցի, չնայած նա շատ սխալներ արեց: Մի քանի տարի անց, երբ իմ կինը Չինաստանում էր, նրան մոտեցավ մի մարդ եւ չինական սպասք նվիրեց ասելով. «Չինական Ազարյանից հայկականին»,- պատմեց Ազարյանը:շ Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այս տարի ոչ մի առանձնահատուկ բան չեմ ծրագրել: Ինչպես հայտնի է, պեկինյան օլիմպիադայում մեր մարմնամարզիկները չմասնակցեցին: Նրա խոսքով, հաջորդ օլիմպիադային, որը կայանալու է 2012թ. Լոնդոնում, Հայաստանը ներկայացնելու են երկու մարմնամարզիկ` Վահագ Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը: Նշենք, որ Ազարյանների ընտանիքը միակն է Հայաստանում, որից միանգամից երկու մարմամարզիկ են սերում` օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանն ու նրա որդին` Էդուարդը, որը ոսկե մեդալ նվաճեց 1980թ.: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |