ՊՆ․ Թեև մինչև 10,000 մարդ դիմել է կամավորագրվելու, անհրաժեշտություն չկա

ՊՆ․ Թեև մինչև 10,000 մարդ դիմել է կամավորագրվելու, անհրաժեշտություն չկա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո հանրապետության տարածքում զինկոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10,000 մարդ)՝ զինվորագրման և Արցախի շփման գիծ մեկնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ հայտարարելով, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա։

Նախարարությունը հայտնում է, որ կամավորագրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ՊՆ-ն հատուկ հայտարարություն կանի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---