Փաշինյան. ՀՀ-ն կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը

Փաշինյան. ՀՀ-ն կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն Անվտանգության խորհրդի նիստից հետո կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»,- նշել է նա:

Մինչ այդ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱՀ-ում ռազմական դրություն է հայտարարվել ու 18 տարեկաններից բարձր տղամարդկանց զորահավաք:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---