ԱԱԾ․ Անծանոթ համարներից գուցե SMS-ներ ստանաք ադրբեջանցիներից

ԱԱԾ․ Անծանոթ համարներից գուցե SMS-ներ ստանաք ադրբեջանցիներից

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է՝ անծանոթ բջջային հեռախոսահամարներից ուղղարկեն SMS-հաղորդագրություններ հայկական բանակի զինծառայողներին։ Հաղորդագրությունների բովանդակությունը կարող է լինել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:

ԱԱԾ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում զոհեր և վիրավորներ կան քաղաքացիականների և զինվորականների շրջանում։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---