ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին լուրը![]() 28 սեպտեմբերի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանցի գեներալի գերեվարման լուրին անդրադառնալով, հայտարարել է, որ հայկական կողմում գերեվարված կենդանի ադրբեջանցի որևէ զինվորական չկա։ «Բայց քանի որ ադրբեջանական զինծառայողների բազում դիեր կան, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող», - ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել՝ հավելելով, որ այս պահին հայկական ուժերը համառ ու հերոսական մարտեր են վարում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ընթերցեք նաև․ Հովհաննիսյան․ Արցախում մոտ 200 վիրավոր ունենք ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |