ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին լուրը

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցի  գեներալի գերեվարման մասին լուրը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանցի գեներալի գերեվարման լուրին անդրադառնալով, հայտարարել է, որ հայկական կողմում գերեվարված կենդանի ադրբեջանցի որևէ զինվորական չկա։

«Բայց քանի որ ադրբեջանական զինծառայողների բազում դիեր կան, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող», - ասել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել՝ հավելելով, որ այս պահին հայկական ուժերը համառ ու հերոսական մարտեր են վարում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

Ընթերցեք նաև․ Հովհաննիսյան․ Արցախում մոտ 200 վիրավոր ունենք

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---