Արսեն Թորոսյանը մեկնում է Արցախ

Արսեն Թորոսյանը մեկնում է Արցախ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնում է Արցախ։ Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նպատակն է՝ տեղում ծանոթանալ շտապ բժշկական օգնության լիարժեք պատկերին։

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 վիրավոր զինծառայող և խաղաղ բնակիչ է տեղափոխվել Երևանի բուժկենտրոններ»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---