ՊՆ․ Սնունդ հավաքելու իմաստ չկա, օգնությունը պետք է լինի նպատակային

ՊՆ․ Սնունդ հավաքելու իմաստ չկա, օգնությունը պետք է լինի նպատակային

PanARMENIAN.Net - Դեպի Արցախ ուղարկվող օգնությունն անհրաժեշտ է պարտադիր համադրել Տեղական ինքնակառավարման մարմինների, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ, հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---