Թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը՝ Արցախի պատերազմի ֆոնին

Թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը՝ Արցախի պատերազմի ֆոնին

PanARMENIAN.Net - Թուրքական լիրան անկում է գրանցել՝ դոլարի, եվրոյի և ֆունտի նկատմամաբ՝ հասնելով պատմական ցածր մակարդակի։ Պատճառն այն է, որ մտավախություն կա, թե Թուրքիան կարող է ավելի շատ ներգրավվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, փոխանցում է AlJazeera-ն։

Թուրքական ազգային արժույթը 2%-ով անկում է գրանցել դոլարի համեմատ։

Սեպտեմբերի 28-ի դրությամբ լիրան արժեզրկվել է մինչև 9.1՝ եվրոյի դիմաց և 10.09 ֆունտի։ Դոլարի դիմաց լիրայի արժեզրկումը ռեկորդային ցածր՝ 7.8-ի է հասել՝ 2019-ի վերջի համեմատ գրանցելով 24%-անոց անկում։

Վերլուծաբանները նշել են, թուրքական արժույթը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի միջամտության պատճառով է «ճնշման ենթարկվել», այդ երկիրը կրկին ներքաշվել է տարածաշրջանային հակամարտության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը կռվում է Թուրքիայի, այլ ոչ Ադրբեջանի հետ։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, թե իրենք պատրաստ են աջակցել Ադրբեջանին դիվանագիտական սեղանի շուրջ ու ռազմի դաշտում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---