Աննա Հակոբյան․ Որդիս պետք է գնա, պահեստային զորքում է

Աննա Հակոբյան․ Որդիս պետք է գնա, պահեստային զորքում է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արցախ գնալիս վարչապետից տեղեկացել է, որ իր որդին՝ Աշոտը ևս մեկնելու է ռազմաճակատ, քանի որ պահեստազորի կազմում է։ Այդ մասին Հակոբյանը պատմել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում։

«Ամուսինս ասաց, որ մեր որդին պետք է գնա, մասնակցի, այսինքն՝ պահեստային զորքի մեջ է։ Որդուս ասել եմ՝ զինվորական համազգեստդ հագիր ու գնա։ Ասել եմ՝ տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա։ Ես դա ասել եմ Ստեփանակերտ գալիս, քանի որ չգիտեի՝ որքան կմնամ այստեղ, կապ կլինի արդյոք»,- ասել է նա։

Հակոբյանը հավելել է, որ որդին դեռ տանն է, բայց նրան ուղղված իր այդ խոսքերը միայն այս պահի համար չեն, այլ ամբողջ կյանքի։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի կին պատգամավորների հետ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---