ԱԱԾ-ն չի մեկնաբանում պատուհաս դարձած TikTok-ն արգելափակելու լուրը

ԱԱԾ-ն չի մեկնաբանում պատուհաս դարձած TikTok-ն արգելափակելու լուրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից հայաստանցի բազմաթիվ օգտատերերի մոտ կարճ տեսահոլովակների TikTok սոցկայքն անհասանելի է դարձել, ինչից հետո այլ սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ այն ժամանակավորապես արգելափակվել է հայկական տիրույթում: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայությունից ասացին, որ արգելափակման մասին լուրը որևէ կերպ չեն մեկնաբանում։

Առհասարակ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններից հետո TikTok-ն իսկական պատուհաս էր դարձել. դրանում բազմաթիվ տեսանյութեր էին տարածվում, որտեղ երևում էր հայկական բանակի տեխնիկայի ու զորքերի տեղաշարժը, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից բռնության կոչեր էին արվում։

Դեռ սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորել էր ծնողներին՝ թույլ չտալ երեխաներին օգտվել TikTok-ից ու, առհասարակ, սահմանափակել սոցցանցերում նրանց ներկայությունը։

Նրա խոսքով՝ այնտեղ տարածում են հատուկ մտածված, պատրաստված տեսանյութեր՝ խաղաղ բնակչության շրջանում վախ, տագնապ առաջացնելու համար, բռնության և սպանության կոչերով քարոզչություն է գնում։ Թաթոյանը նշել էր, որ բոլոր սոցցանցերից հատկապես ամենավտանգավորը TikTok-ն է, որտեղ հնարավոր չէ վերահսկել տեղեկատվության հոսքերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---