Հովհաննիսյան․ Քիչ առաջ լուր ստացա՝ մարտերը սկսում են թեժանալ

Հովհաննիսյան․ Քիչ առաջ լուր ստացա՝ մարտերը սկսում են թեժանալ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերվա հարաբերական հանգստությունից հետո րոպեներ առաջ լուր է ստացել, որ մարտերը, կարծես, սկսել են թեժանալ։

Հովհաննիսյանը նշել է, որ լուսադեմին դրանք կրկին որոշակիորեն թեժացել են։ Ըստ նրա՝ հիմնականում հրետանի է կիրառվում։

Հովհաննիսյանը հայտնել է, որ գիշերն Արցախի հետ շփման գծում ադրբեջանական բանակը կորցրել է 350-360 զինծառայող, 600-ը վիրավոր է, պաշտպանության բանակը խոցել է 3 ուղղաթիռ, մոտ 15 միավոր զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---