ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԼՂ մասով համատեղ հայտարարություն կանեն

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԼՂ մասով համատեղ հայտարարություն կանեն

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ հայտարարություն են պատրաստում ԼՂ իրավիճակի վերաբեյալ։ Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում, շփման գծում ստեղծված իրավիճակին»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ մեկ անգամ ևս ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր նաև, որ երրորդ երկրի ցանկացած մասնակցություն հակամարտությանը կարող է ունենալ ծայրահեղ բացասական հետևանքներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---