Պեսկով․ Երրորդ երկրի ցանկացած մասնակցություն ԼՂ խնդրին կարող է ծայրահեղ բացասական լինել

Պեսկով․ Երրորդ երկրի ցանկացած մասնակցություն ԼՂ խնդրին  կարող է ծայրահեղ բացասական լինել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երրորդ երկրւ ցանկացած մասնակցություն հակամարտությանը կարող է ունենալ ծայրահեղ բացասական հետևանքներ։

Պեսկովը հայտարարել է, որ, ըստ Կրեմլի` ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին աջակցելու ցանկացած հայտարարություն վնասում է իրավիճակին և սադրիչ բնույթ կրում լարվածության սրման համար, գրում է Interfax-ը։

Նա, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե ունի արդյոք Կրեմլը տվյալներ Թուրքիայի միջամտության մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---