Մակրոն․ Ֆրանսիան անում է ամենը վիրավոր լրագրողներին Ղարաբաղից տեղափոխելու համար

Մակրոն․ Ֆրանսիան անում է ամենը վիրավոր լրագրողներին Ղարաբաղից տեղափոխելու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ անում են Արցախի Մարտունի քաղաքում վիրավորված լրագրողներին հնարավորինս շուտ Ղարաբաղից տեղափոխելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիան ինքնաթիռ է ուղարկելու։ «Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է թռիչքի։ Ամեն ինչ անում ենք, որ վիրավորների վիճակը տեղում կայունացվի մինչև տարհանումը»,-ասել է Մակրոնը Բրյուսելում, որտեղ մասնակցում է ԵՄ գագաթնաժողովին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտունիում Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ալան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Նա վիրավորվել էր Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Ֆրանսիական պարբերականից 2 լրագորղ է վիրավորվել ադրբեջանցիների կրակի հետևանքով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---