ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի հիմնական թեման անվտանգության եվրոպական ճարտարապետությունն է16 փետրվարի 2009 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-20 Վիենայում կկայանա ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) 8-րդ ձմեռային նստաշրջանը, որին նախագահելու է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը: Ենթադրվում են ավստրիական խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերի, ՆԱՏՕ ԽՎ նախագահի, ԱՄՆ կոնգրեսական Ջոն Թանների եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշայի ելույթները: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի անվտանգության եվրոպական ճարտարապետությունը:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, նստաշրջանի գլխավոր հարցերից մեկը լինելու է եվրոպական անվտանգության միջոցների վերաբերյալ Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահներ Նիկոլյա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնության հատուկ քննարկումները: ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը նախապատրաստություն է տարեկան նիստի համար, որը կկայանա հունիսի 29 - հուլիսի 3 Վիլնյուսում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |