Կոտայքի օդային սահմանում ՀՕՊ-ը հակառակորդի ԱԹՍ է խոցել![]() 1 հոկտեմբերի 2020 - 23:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Ավելի վաղ սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե Աբովյան քաղաքի օդային տարածքում ձայներ են լսվում, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»։ Ավելի ուշ Հովհաննիսյանը ևս մեկ գրառում արեց. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»: Մինչև այդ հակառակորդն ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, ևս 2 քաղաքացիական՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։ Բացի այդ, Ադրբեջանը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։ Մեծ Մասրիկն ու Շատվանը Վարդենիս-Սոթք ճանապարհի մոտ են գտնվում։ Հոկտեմբերի 1-ի կեսօրին այն հրետակոծվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |