ՀԱՊԿ եւ Գաղթի միջազգային կազմակերպության բյուրոն ընդլայնում են համագործակցությունը16 փետրվարի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Մոսկվայում` Հասարակական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ռդ-ում Գաղթի միջազգային կազմակերպության (ԳՄԿ) բյուրոյի տնօրեն Էնրիկո Պոնզիանիի հանդիպումը:Հանդիպմանը կողմերը քննարկել են ապօրինի գաղթի եւ մարդկանց առեւտրին հակագործելու ոլորտում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրեց Էնրիկո Պոնզիանիին Կազմակերպության ձեւաչափով ստեղծված ապօրինի գաղթի դեմ պայքարի մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի, տվյալ ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի ակտիվացման մասին: Էնրիկո Պոնզիանին իր հերթին հաղորդեց ապօրինի գաղթին եւ մարդկանց վաճառքին հակագործելու ոլորտում ՀԱՊԿ երկրների ազգային օրենսդրությունների գործող նորմերի համեմատական-իրավական վերլուծության անցկացմանը մասնակցելու Ռուսաստանի ԳՄԿ բյուրոյի պատրաստակամության մասին` միջազգային իրավունքի նորմերին դրանց համապատասխանությունը որոշելու համար: Հանդիպման մասնակիցները նշեցին 2006թ. հուլիսին ստորագրված ՀԱՊԿ Քարտուղարության եւ ԳՄԿ Վարչության միջեւ համագործակցության մասին Արձանագրության իրագործման դրական արդյունքները, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ մամլո քարտուղարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |