Բնակչությանը նյութապես աջակցելու համար շտաբ կստեղծվի

Բնակչությանը նյութապես աջակցելու համար շտաբ կստեղծվի

PanARMENIAN.Net - Զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով կստեղծվի սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շտաբը ստեղծվում է՝ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները։

Ըստ որոշման՝ ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի վարչապետին կներկայացվի հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

Շտաբի ղեկավար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---