ԿԽՄԿ․ Ծայրահեղ անհանգստացած ենք ներկայիս ճգնաժամով և բնակչության տեղահանմամբ

ԿԽՄԿ․ Ծայրահեղ անհանգստացած ենք ներկայիս ճգնաժամով և բնակչության տեղահանմամբ

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց՝ քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ամբողջ ծանրությունը, իսկ իրենք ծայրահեղ անհանգստացած են ճգնաժամով և բնակչության տեղահանումներով, որոնք կարող են նաև հանգեցնել կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի։

ԿՄԽԿ-ից նշել են, որ գործակցում են Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ՝ համակարգելով Ղարաբաղյան հակամարտությունից ամբողջ տարածաշրջանում տուժած անձանց աջակցությանն ուղղված աշխատանքները։

ԿՄԽԿ-ից նշել են, որ շփման գծի երկու կողմում և Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին։

«Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական և մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտարական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», - ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

Տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը կողմերին կոչ է արել խնայել քաղաքացիական բնակչությանը, հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ապահով վայր տեղափոխվել ու իրենց ընտանիքներին տեղափոխել ցանկացող մարդկանցից։ Հաղորդվում է նաև ծանր հրետակոծման հետևանքով ոչնչացված հարյուրավոր տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների մասին, իսկ վնասված տներում մնացած մարդիկ շարունակում են ենթարկվել չպայթած զինամթերքի վտանգներին։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքների։ Նա «Սմերչով» հարված էր հասցվել Հադրութի ուղղությամբ, ապա նաև հարվածներ էին եղել մայրաքաղաք Ստեփանակերտին։ Ստեփանակերտում միայն հոկտեմբերի 2-ի հարվածից 10 վիրավոր կա։ Պատերազմի օրերին թիրախավորվել են նաև Մարտունու ու Մարտակերտի խաղաղ բնակիչները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---