Ընտրողների ռեգիստրն անհասանելի է՝ հավանաբար, անվտանգության նկատառումներով

Ընտրողների ռեգիստրն անհասանելի է՝ հավանաբար, անվտանգության նկատառումներով

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբկայքում անհասանելի է ՀՀ ընտրողների ռեգիստրը, որի միջոցով ցանկացած ոք աշխարհի ցանկացած կետից կարող էր ճշտել ցանկացած ՀՀ քաղաքացու գրանցման հասցեն, ծննդյան տարեթվերն ու նույն հասցեում հաշվառված անձանց ցանկը։

Չի բացառվում, որ բաժինը չի աշխատում զինծառայողների և նրանց հարազատների, ինչպես նաև՝ ու այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները հավաքագրելը խանգարելու համար։

Ավելի վաղ սոցցացերում հրապարկվում էին Հայաստանի զինված ուժերի, ԶՈՒ իրականացրած գործողությունների, կամավորականներին տեղափոխող ավտոբուսների նկարներ ու հոլովակներ։ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն բազմիցս կոչ են արել չհրապարակել զինված ուժերին ու կամավորներին, պարտական գործողություններին և այլ նմանատիպ ոլորտներին վերաբերվող տեղեկություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---